Պատրիս Էվրա. «Ռոնալդուին պահեստային նստարանին թողնելը շատ ամպագոռգոռ հայտարարություն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան պատմել է, թե ինչ է մտածում մանկունյանական ակումբում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված իրավիճակի մասին։

«Ռոնալդուին պահեստային նստարանին թողնելը շատ ամպագոռգոռ հայտարարություն է: Սա նրա համար կարող է անարդար թվալ, քանի որ նախորդ մրցաշրջանում նա մոտ 18 գոլ է խփել: Բայց թիմն ունի գլխավոր մարզիչ, ով վերջնական որոշում է կայացնում անձամբ։ Կարծում եմ, որ մարզիչը պետք է խոսի Ռոնալդուի հետ»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում The Sun-ը։