«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել Դավիդ Դե Խեային

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ամառ կարող է քննարկել «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Telegraph-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել 28-ամյա դարպասապահի հետ, եթե Դավիդ Դե Խեան այս մրցաշրջանի ավարտին հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։

Դե Խեայի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2023 թվականին, և, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ակումբը դիտարկում է իսպանացուն նոր պայմանագիր առաջարկելու տարբերակը։

Պիկֆորդի գործող պայմանագիրը «Էվերթոնի» հետ ավարտվում է 2024 թվականին։ 2022/23 մրցաշրջանում դարպասապահը թիմի կազմում անցկացրել է 6 հանդիպում, բաց է թողել վեց գնդակ