Լիոնել Մեսսի, «Ես նորից վայելում եմ ֆուտբոլը»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է մայրաքաղաքային ակումբին հարմարվելու մասին՝ նշելով, որ իրեն ավելի լավ է զգում, քան մեկ տարի առաջ։

«Ես ինձ լավ եմ զգում, ավելի լավ, քան նախորդ տարի: Ես գիտեի, որ ամեն ինչ կլինի: Ես սա ասել եմ, նաև նախկինում:  Ես նորից վայելում եմ ֆուտբոլը»,- ասել է Մեսսին TyC Sports-ին տված հարցազրույցում։

35-ամյա Մեսսին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։