«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլլան խոսել է հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին։
«Թիմն անում է այն ամենը, ինչ նա ասում է: Մենք պատրաստ ենք պայքարել հանուն նպատակի։ Մարզիչը անհավանական տաղանդ ունի. Այն ամենը, ինչ նա ասում է, իրականանում է: Ժոզեն մարզումների ընթացքում շատ հանգիստ է։ Նա շատ ուշադիր է մանրուքների նկատմամբ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
«Ռոման» Ա Սերիայի 7 տուրից հետո մրցաշարային աղյուսակում 6-րդն է։ Մոուրինյոյի պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։