Մաքսի Գոմեսը հնարավոր է տեղափոխվի Լա Լիգայի մեկ այլ ակումբ

«Վալենսիայի» հարձակվող Մաքսի Գոմեսը հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» թիրախում, հայտնում է Superdeporte-ն:

Ըստ աղբյուրի՝ ուրուգվայցուն ցանկանում է իր թիմում տեսնել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Գոմեսը «Վալենսիայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։