«Ինտերի» երկրպագուները ակումբի նախագահից պահանջում են հրաժարական տալ

«Ինտերի» երկրպագուները պահանջում են, որպեսզի ակումբի նախագահ Ստիվեն Չժանը լքի զբաղեցրած պաշտոնը։

Սեպտեմբերի 23-ին Curva Nord երկրպագուների ասոցիացիան սոցցանցերում հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված ակումբի նախագահին, որտեղ ասվում է. «Չժան, հեռացիր»:

Այս ակցիայի պատճառն, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում «Ինտերի» մրցելույթներն են։ Միլանյան ակումբը 7 տուրից հետո Ա Սերիայում 7-րդ հորիզոնականն է  զբաղեցնում (12 միավոր):