Գարեթ Սաութգեյթն Իտալիայից կրած պարտությունն անվանել է «ճիշտ ուղղությամբ քայլ»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է Ազգերի Լիգայի 5-րդ տուրի խաղում Իտալիայից կրած պարտությունը (0:1):

«Դժվար է չափազանց քննադատաբար վերաբերվել խաղին, քանի որ մենք ավելի շատ էինք տիրում գնդակին, ավելի շատ հարվածներ կատարեցինք դարպասին: Անձամբ ես կարծում եմ, որ այս հանդիպումը ճիշտ ուղղությամբ քայլ է, բայց ես լիովին հասկանում եմ, որ արդյունքի շնորհիվ այն չի նկատվի։

Հասկանում եմ, որ երկրպագուներն արձագանքում են արդյունքին։ Դա միանգամայն հասկանալի է։ Մենք միշտ ցանկանում ենք այնպիսի խաղ ցուցադրել, որից երկրպագուները գոհ կլինեն»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: