«Ֆիորենտինայի» նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան խոստովանել է, որ պատրաստ է մարզիչ դառնալ և դեմ չի լինի գլխավորել Ֆլորենցիան ներկայացնող ակումբը։
«Ես ինձ պատրաստ եմ համարում մենեջեր լինելու համար: Ես սովորել և կատարելագործվել եմ: Ակումբներին անհրաժեշտ է մեկը, ով գիտի, թե ինչպես միտքը փոխանցել ֆուտբոլիստներին, թե ինչ է ներկայացնում և նշանակում մարզաշապիկը:
«Ֆիորենտինա՞ն»: Այնտեղ աշխատելը երազանք կլիներ: Ֆլորենցիան իմ տունն է»,- Բատիստուտայի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։
Հիշեցնենք, որ Գաբրիել Բատիստուտան «Ֆիորենտինայում» հանդես է եկել 1991-2000 թվականներին: