Իտալիայի հավաքականի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին մեկնաբանել է Ազգերի Լիգայի խաղում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակը (1:0), ինչպես նաև բացատրել, թե ինչու իտալացիները դուրս չեկան Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ։
Հիշեցնենք, որ Իտալիան փլեյ-օֆֆում պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային և խմբային փուլում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով Շվեյցարիային։
«Լավ խաղ էր, Իտալիան ցանկանում էր ցույց տալ, որ դեռ այստեղ է: Անգլիայի հավաքականը որակյալ ֆուտբոլիստներ ունի, բայց մենք բարձր պրեսինգ գործադրեցինք և թիմային ֆուտբոլ խաղացինք, ինչն ամենակարևորն է։ Միշտ պետք է համեստ լինել այսպիսի թիմերի դեմ, այլապես ռիսկի ես դիմում պարտվել, և հենց այդ պատճառով մենք աշխարհի առաջնությունում չենք»,- ասել է Աչերբին Rai Sport-ին տված հարցազրույցում: