Էրլինգ Հոլանդ. «Ամբողջ կյանքում «Մանչեսթեր Սիթիի» երկրպագու եմ եղել»

Հարձակվող Էրլինգ Հոլանդը պատմել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

«Ես ամբողջ կյանքում երկրպագել եմ «Մանչեսթեր Սիթիին»: Հայրս այնտեղ է խաղացել։ Ես խփեցի 14 գոլ ու լավ սկսեցի մրցաշրջանը։ Ակումբն ընտրել եմ մարզչի և ֆուտբոլիստների տեսանկյունից։ Դա այն է, ինչի մասին ես առաջին հերթին մտածում էի:

Տեղափոխվելով «Սիթի»՝ ես մտածեցի իմ առաջընթացի մասին, քանի որ ցանկանում եմ դառնալ լավագույն ֆուտբոլիստը»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։