Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Ազգերի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում Դանիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Դանիան շատ լավ թիմ է։ Երեք ամսում նրան երկու հաղթելը մեծ նվաճում է։ Միայն մեծ թիմերը կարող են դա անել:
Մենք մեզ հնարավորություն տվեցինք վերջնականապես որոշել մեր ճակատագիրը։ Օսյեկում Ավստրիայից կրած պարտությունը դեռ ցավ է պատճառում մեզ: Մենք գնում ենք հաղթելու: Պետք է հանգիստ լինել։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։