Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է Ազգերի Լիգայի խաղում Լեհաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Հանդիպումը մեծ փորձություն էր մեզ համար, քանի որ մենք խաղում էինք Լևանդովսկու և Միլիկի նման լավագույն հարձակվողների դեմ: Սակայն այս թեստը մենք հաղթահարեցինք շատ լավ արդյունքով։ Ես շատ գոհ եմ այսօրվա խաղից: Մենք գերիշխում էինք և խաղում էինք այնպես, ինչպես ես էի ուզում:
Ես շատ գոհ եմ մեր պաշտպանությունից։ Լևանդովսկու և Միլիկի դեմ խաղում գոլ բաց չթողնելը հիանալի է»,- Վան Գալի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։