Ռալֆ Ռանգնիկի հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդի» համար 17 միլիոն եվրո է արժեցել

Մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդի» համար արժեցել է մոտ 15 միլիոն ֆունտ (մոտ 17 միլիոն եվրո):

Գերմանացի մասնագետը թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է 2021 թվականի վերջին՝ Օլե Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո։

Ռանգնիկի գլխավորությամբ «Յունայթեդը» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում և չկարողացավ նվաճել ՉԼ-ի հաջորդ խաղարկության ուղեգիր՝՝ Պրեմիեր Լիգայում զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։