Սեպտեմբերի 22-ին Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Ֆրանսիայի հավաքականն Ազգերի Լիգայի 5-րդ տուրի խաղում 2:0 հաշվով առավելության հասավ Ավստրիայի ընտրանու նկատմամբ:
«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն, ով Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում էր, վնասվածք է ստացել առաջին խաղակեսում։
Չկարողանալով շարունակել խաղը՝ Կունդեն փոխարինվեց 23-րդ րոպեին։ Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան։