«Արսենալը» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ռուդի Գալետտին։
Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը հաշվարկվելու է մինչեւ 2027 թվականը, եւ կողմերը մոտ են բանակցությունների հաջող ավարտին։ Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան 21-ամյա պաշտպանին համարում է թիմի առանցքային ֆուտբոլիստ։
Ակումբի գործող պայմանագիրը Սալիբայի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր Լիգայում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։