«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Թեո Էրնանդեսը ռիսկի է դիմում բաց թողնել ակումբի կարևոր հանդիպումները Չեմպիոնների Լիգայում և Ա սերիայում: Բժիշկները 24-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշել են մկանային ճեղքվածք։
Ինչպես հայտնում է «Ռոսոներիների» մամուլի ծառայությունը, հաջորդ շաբաթ Էրնանդեսը պետք է ևս մի քանի բուժզննում անցնի։ Պաշտպանը հաստատ բաց կթողնի «Էմպոլիի» դեմ խաղը։
Ինչպես հայտնում է Football Italia-ն, Թեո Էրնանդեսին ապաքինվելու համար կպահանջվի մոտ 3 շաբաթ։
Այսպիսով, նա ռիսկի է դիմում չխաղալ «Չելսիի» (հոկտեմբերի 5) և «Յուվենտուսի» (հոկտեմբերի 8) դեմ ՉԼ առաջիկա խաղերում: