ԱՊԼ-ի ակումբները բարեփոխումներ են պահանջում Անգլիայի գավաթում և Լիգայի գավաթում

Պրեմիեր Լիգայի ակումբները դիտարկում են Անգլիայի գավաթի և Լիգայի գավաթի խաղարկություններում բարեփոխումների իրականացման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով The Times-ին։

Բարեփոխման էությունը 2024 թվականից Անգլիայի գավաթի երրորդ և չորրորդ փուլերում կրկնախաղերի անցկացման մերժումն է։ Լիգայի գավաթի խաղարկությանը կկարողանան չմասնակցել եվրագավաթներում հանդես եկող թիմերը, կամ նման ակումբները կկարողանան խաղադաշտ դուրս բերել մինչև 21 տարեկան ֆուտբոլիստներով կազմ:

Եթե ​​փոփոխությունները համաձայնեցվեն, ապա դրանք ուժի մեջ չեն մտնի մինչև 2024/25 մրցաշրջանը։