Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը չի մասնակցի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարին, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
«Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի հոկտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտում կայանալիք 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությանը։ Պատճառն ՈւԵՖԱ-ի փետրվարյան որոշումն է՝ կասեցնել Ռուսաստանի ազգային հավաքականների և ակումբների մասնակցությունը կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերին»,- նշված է հաղորդագրությունում։