«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն կարող է գլխավորել Լա Լիգայի ակումբը, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 46-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»: Իսպանական ակումբի ղեկավարությունը դժգոհ է այս մրցաշրջանում Խուլեն Լոպետեգիի գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղից։ «Սևիլիայի» մարզական տնօրեն Մոնչին արգենտինացի մասնագետի աշխատանքի երկրպագուն է։
Գալյարդոն «Ռիվեր Փլեյթը» մարզում է 2014 թվականից։ Նա թիմի հետ դարձել է Արգենտինայի չեմպիոն, երկրի գավաթի և Սուպերգավաթի կրկնակի հաղթող, ինչպես նաև Լիբերտադորեսի կրկնակի գավաթակիր։