Չիրո Իմոբիլե. «Պատրաստ էի հեռանալ հավաքականից, բայց հասկացա, որ դեռ պետք եմ թիմին»

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն հայտարարել է, որ պատրաստ է եղել ավարտել Իտալիայի հավաքականում կարիերան։

Հարձակվողը միացել է ազգային թիմին Ազգերի Լիգայի՝ Անգլիայի և Հունգարիայի հավաքականների դեմ խաղերի համար։

«Ճիշտ է՝ ես ուզում էի հեռանալ, բայց հետո խոսեցի Մանչինիի հետ և հասկացա, որ դեռ պետք եմ թիմին: Երբ այդչափ հիասթափություն ես ապրում, բազմաթիվ բաների մասին ես մտածում: Այնուամենայնիվ, խոսեցի Մանչինիի հետ և հասկացա, որ Իտալիան դեռևս իմ կարիքն ունի»,- Իմոբիլեի խոսքերն է մեջբերում RAI Sport-ը։