Լյուկա Դինը վնասվածքի պատճառով չի օգնի Ֆրանսիայի հավաքականին

Ֆրանսիայի հավաքականում հերթական ֆուտբոլիստը վնասվածք է ստացել: Դարպասապահ Ուգո Լյորիսի և պաշտպան Տեո Էրնանդեսից հետո վնասվածք է ստացել Լյուկա Դինեն։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ընտրանու մամուլի ծառայությունը:

Հատկանշական է, որ Էրնանդեսին փոխարինելու համար հրավիրվել էր հենց Դինը, ով խաղում է «Ասթոն Վիլայում»: Պաշտպանի տեղը կզբաղեցնի Ադրիան Տրյուֆերտը։

Սեպտեմբերին Ֆրանսիայի հավաքականը երկու հանդիպում կանցկացնի Ազգերի Լիգայում։ Սեպտեմբերի 22-ին «եռագույնները» տանը կխաղան Ավստրիայի հետ, իսկ սեպտեմբերի 25-ին կմեկնեն Դանիա։