Մեմֆիս Դեպայը դժգոհություններ ունի

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը դժգոհություն է հայտնել կատալոնական ակումբում ստացած խաղաժամանակից։

«Ես երկու անգամ եմ մեկնարկային կազմում եղել Լա Լիգայի վերջին երկու խաղերում: Բայց դա բավարար չէ, և ես ավելին եմ ուզում:

Այս անգամ անհամբերությամբ եմ սպասում միջազգային հանդիպումներին։ Համոզված եմ, որ դուք կարող եք կռահել, թե ինչու:

Սովորականից քիչ եմ խաղացել ու սովոր չեմ դրան։ Այստեղ գիտեմ, որ դուրս եմ գալու խաղադաշտ։ Ես ավելի մոտիվացված եմ և ինձ լավ եմ զգում»,- ասել է Դեպայը։