Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Շտուտգարտ»

«Շտուտգարտի» կազմը համալրել է կենտրոնական պաշտպան Դան-Աքսել Զագադուն:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախորդ ամռանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում էր։

23-ամյա Զագադուի պայմանագիրը «Շտուտգարտի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

ՊՍԺ-ի ակադեմիայի սանը «Բորուսիա» էր տեղափոխվել 2017 թվականին և դորտմունդցիների կազմում անցկացրել է 92 հանդիպում և ու խփել 4 գոլ։