Մարկո Վերատտին լքել է Իտալիայի հավաքականի ճամբարը

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատտին վնասվածք է ստացել ու լքել Իտալիայի հավաքականի ճամբարը, այս մասին թվիթերում գրել է լրագրող Ադրիեն Գրենյեն։

Լիգա 1-ի 8-րդ տուրի՝ «Լիոնի» հետ խաղում (1:0) Մարկոն վնասել է սրունքի մկանը։ Վերատտին ժամանել է ազգային հավաքականի ճամբար, որտեղ բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ նա չի կարողանա մասնակցել Ազգերի Լիգայի առաջիկա հանդիպումներին։

Կիսապաշտպանը վերադարձել է Փարիզ, որտեղ տեղի կունենա նրա ապաքինումը։