«Ինտերը» դիտարկում է Սիմոնե Ինձագիի պաշտոնանկության տարբերակը

«Ինտերի» ղեկավարությունը դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հնարավոր պաշտոնանկության տարբերակը։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ իտալացի մասնագետը կլքի թիմը, եթե մինչ նոյեմբեր ակումբում իրավիճակը չփոխվի։

Ա Սերիայի 7 տուրից հետո «Ինտերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը՝ առաջատար «Նապոլիին» զիջելով 5 միավորով։

Հիշեցնենք, որ 46-ամյա Ինձագին միլանյան ակումբը գլխավորել է 2021 թվականի մայիսին։