Ժերար Պիկեն չի պատրաստվում լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մտադիր չէ հեռանալ ակումբից, հաղորդում է Marca-ն։

Չնայած պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին՝ իսպանացին նախատեսում է պայքարել թիմի մեկնարկային կազմում տեղի համար:

Պիկեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո: