Ռոնալդ Արաուխոն մատնանշել է «Բարսելոնայի» գերնպատակը

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է թիմի հաղթական հանդիպումը Լա Լիգայի 6-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ խաղում (3:0).

«Կարևոր էր հաղթելը, մենք ցանկանում ենք բարձրանալ աղյուսակում, սա է մեր գլխավոր նպատակը՝ հնարավորինս բարձր տեղում լինելը: Նրանք լավ խաղացին, դա տեսանելի էր խաղադաշտում, իսկ արդյունքը խոսուն է»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Կատալոնացիները վեց խաղում 16 միավորով հինգերորդ անընդմեջ հաղթանակից հետո գլխավորեցին Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Էլչեն»  մեկ միավորով գտնվում է վերջին՝ 20-րդ հորիզոնականում։