«Յուվենտուսի» մարզիչ. «Պարզապես պետք է լռենք և քրտնաջան աշխատենք»

Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Մոնցայից» (0:1) կրած պարտությունից հետո «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի օգնական Մարկո Լանդուչին խոսել է արդյունքի մասին:

«Իհարկե, մենք պետք է ավելի լավ խաղանք: Կարմիր քարտն ազդեց խաղի վրա: Իցցոն փոքր-ինչ հրահրեց Անխելին, և նա բռնկվեց։ Ես չտեսա կրկնությունը, բայց ինձ ասացին, որ հեռացումն արդարացի էր:

Երկրորդ խաղակեսում մի քանի հնարավորություն ունեինք գոլ խփելու, բայց հիմա խոսակցությունը մեզ շատ բան չի տա, պետք է գործի անցնել:

Թերևս «Բենֆիկայից» կրած պարտությունն ավելի մեծ հոգեբանական հարված էր, քան մենք կարծում էինք, բայց սրանք արդարացումներ են և մեզ չեն օգնի: Այնպես որ, պարզապես պետք է լռենք և քրտնաջան աշխատենք»,- ասել է Լանդուչին DAZN-ին։