Ժան Պիեռ Պապեն. «Զլատանը ֆենոմենալ է»

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ժան Պիեռ Պապենը հիացած է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որակներով։

«Զլատանը ֆենոմենալ է. Այժմ հարձակվողի համար տարիքն ավելի ու ավելի կարևոր է դառնում:

Ես կանգ առա, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող ամենաբարձ մակարդակով խաղալ»,- ասել է Պապենը։

Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչն ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

«Միլանի» հետ հարձակվողը ոսկե մեդալներ է նվաճել Իտալիայի առաջնությունում։