Կառլո Անչելոտտի. «Ես նրան ոչ մի խորհուրդ չեմ տալիս, քանի որ ես նրա հայրը կամ եղբայրը չեմ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է իր թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Վերջերս Իսպանիայի ֆուտբոլային գործակալների ասոցիացիայի նախագահ Պեդրո Բրավոն El Chiringuito ծրագրում քննադատել էր ֆուտբոլիստին պարելու համար՝ համեմատելով նրան կապիկի հետ։

«Ամբողջ ուշադրությունը պետք է լինի ֆուտբոլի վրա: Ֆուտբոլիստն իրեն լավ է զգում և անհամբեր սպասում է հաջորդ հանդիպմանը։ Նա ցանկանում է օգնել թիմին հաղթել:

Մենք հանդերձարանում նման բաներ չենք քննարկում։ Վինիսիուսը շատ լավ արձագանքեց այս իրավիճակին։ Չեմ կարծում, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ: Նա շարունակում է հանդես գալ ամենաբարձր մակարդակով։ Ես նրան ոչ մի խորհուրդ չեմ տալիս, քանի որ ես նրա հայրը կամ եղբայրը չեմ: Ես նրա մարզիչն եմ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։