Չավի. «Անցած տարվա համեմատ թիմն ավելի ուժեղ է դարձել, բայց «Բարսելոնայում» աշխատելը լուրջ փորձություն է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի մարզավիճակի մասին:

«Մենք խորը կազմ ունենք, յուրաքանչյուր ֆուտբոլիստ պատրաստ է օգնել թիմին, երբ դրա կարիքը լինի, և սա ամենակարևորն է:

Այս մրցաշրջանն անսովոր է, հանդիպումների ժամանակացույցը լարված է, ուստի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է:

Մենք պետք է թիմային խաղ ցուցադրենք՝ անկախ նրանից, թե ով է խաղադաշտ դուրս գալիս։

Անցած տարվա համեմատ թիմն ավելի ուժեղ է դարձել, բայց «Բարսելոնայում» աշխատելը լուրջ փորձություն է։

Պետք է շարունակել քրտնաջան աշխատել՝ լինելով թիմ և ընտանիք»,- ասել է մարզիչը: