«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն ամփոփել է Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպման արդյունքը (1:0):
«Այն ժամանակվանից, ինչ ես այստեղ եմ, մենք հաճախ չէինք կարողանում հաղթել, թեև լավ էինք խաղում: Դա մեզ համար իսկապես սարսափելի էր, տհաճ։ Հետևաբար, մեր հաղթանակը ոճային և գեղեցիկ չէ, բայց համարձակ է։ Կռվեցինք, խաղադաշտում միասնական էինք։ Տղաներն արժանի են հարգանքի:
Երբ սահմանափակում ես հակառակորդին, դա միշտ կրկնապատկում է քո հնարավորությունները: Երբ մենք բարձրանանք աղյուսակում, մենք մեզ ավելի հանգիստ և վստահ կզգանք: Համոզված եմ, որ մեր կազմը բավարար որակներ ունի ավելի էսթետիկ խաղալու համար»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։