Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Չելսիի» ֆուտբոլիստին

«Չելսիի» պաշտպան Թրեվոր Չալոբան կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Sport-ը։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել 23-ամյա անգլիացուն, հայտնում է աղբյուրը։ Սպասվում է, որ հռոմեացիները հունվարին կվարձակալեն պաշտպանի տրանսֆերը:

Նախորդ մրցաշրջանում Չալոբան «Չելսիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Չալոբայի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: