ՊՍԺ-ն կարող է երկարաձգել Սերխիո Ռամոսի հետ պայմանագիրը

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշը հայտնել է, որ ակումբը կարող է երկարաձգել պայմանագիրը իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։

«Ես գոհ եմ Սերխիո Ռամոսից, ուստի, եթե նա շարունակի հանդես գալ նույն ոգով, ինչո՞ւ ոչ: Նա լավ մրցաշրջան է անցկացնում, ինչպես և Լեո Մեսսին. լավ կլիներ երկարաձգել նրանց հետ պայմանագրերը»,- մարզական տնօրենին է ցիտում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ռամոսի և փարիզեցիների միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։