«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է ԱՊԼ-ի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
«Այնքան հպարտ եմ այս առթիվ: Մեծ շնորհակալություն իմ բոլոր թիմակիցներին և երկրպագուներին. ես չէի կարողանա դա անել առանց ձեր աջակցության»,- գրել է նորվեգացին թվիթերի իր էջում:
22-ամյա ռմբարկուն ամառվա վերջին ամսում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։