Հայաստանի Պրեմիեր Լիգա. ԲԿՄԱ-ն կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ

Տեղի ունեցավ Հայաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի հերթական հանդիպումը։ ԲԿՄԱ-ն իր հարկի տակ մրցեց «Արարատի» հետ։ «Բանակայիններն» այս խաղում կամային հաղթանակի հասան:

Հայաստանի Պրեմիեր Լիգա

ԲԿՄԱ – «Արարատ» 2:1 (0:1)

0:1 Սերոբ Գալստյան (26)

1:1 Գոռ Լուլուկյան (56)

2:1 Գևորգ Տարախչյան

8 տուրից հետո «Արարատն» ունի 8 միավոր ու գտնվում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում: ԲԿՄԱ-ն 6 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ տեղը: