Գործակալ Վադիմ Շպինևը, որը ներկայացնում է «Տորինոյի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի շահերը, հայտարարել է, թե երբ ռուս կիսապաշտպանը կկարողանա մարզվել ընդհանուր խմբում։
Նա վնասել է ոտքը Ա Սերիայի 1-ին տուրի՝ «Մոնցայի» դեմ խաղում (2:1)։ «Ամեն ինչ լավ է. Վերականգնումն ընթանում է ըստ պլանի.
Միջազգային ընդմիջումից հետո նա կլինի ընդհանուր խմբում։ Հիմա շտապելու կարիք չկա»,- Շպինևի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։