Դանի Ալվեսը Կրիշտիանու Ռոնալդուին սրիկա է անվանել

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը ESPN-ին տված հարցազրույցում նկարագրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը՝ հիշելով միմյանց միջև դիմակայությունը Լա Լիգայում շրջանակում։

«Այդ սրիկան քեզ ոչ մի վայրկյան հանգիստ չէր թողնում շնչել։ Ես այնքան էլ վատ չէի խաղում նրա դեմ, բայց դա դժվար էր։ Նա մեքենա է»,- ասել է Ալվեսը:

Այս ամռանը բրազիլացին մեկ տարվա մրցելույթից հետո հրաժեշտ տվեց «Բարսելոնային»՝ տեղափոխվելով մեքսիկական «Պումաս» ակումբ։