Պաշտոնական. Լուկաս Վենտուրան «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Բրազիլացի հարձակվող Լուկաս Վենտուրան ազատ գործակալի կարգավիճակում տեղաափոխվել է Երևանի «Ալաշկերտ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը մինչև այդ  հանդես է եկել բրազիլական մի  շարք ակումբներում, ուկրաինական «Մետալիստ-1925»-ում, «Գրոնյակ Սպորտում»:

Վենտուրայի նախորդ ակումբը գվատեմալական «Մալակատեկոն» էր, որի հետ պայմանագրի ժամկետը լրացել է հուլիսի 1-ին: