«Արարատը» խզել է իր կիսապաշտպանի հետ պայմանագիրը

Փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Արարատի» և 20-ամյա կիսապաշտպան Դրիլոն Կաստրատիի միջև պայմանագիրը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Շվեյցարացի ֆուտբոլիստն «Արարատին» էր միացել այս տարվա հուլիսին և հանդես է «Արարատ-2»-ի կազմում:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Դրիլոն Կաստրատիին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում: