Պաշտոնական. «Ուրարտուն» նոր պաշտպան ունի

«Ուրարտուն» հայտարարել է, որ նոր համալրում ունի։ Երևանյան ակումբը պայմանագիր է ստորագրել 26-ամյա պաշտպան Եվգենի Ցիմբալյուկի հետ։

Նշենք, որ Ցիմբալյուկն «Օլիմպիկ Դոնեցկ» ակումբի սան է, որի գույներն Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում պաշտպանել է 7 մրցաշրջան։ Հայկական թիմին պաշտպանը միացել Է նույնպես Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող Չեռնիգովի «Դեսնայից»։

Թիմի հետ առաջին մարզումն անցկացնելուց հետո Ցիմբալյուկը կիսվել է տպավորություններով.

«Այստեղ շատ ջերմ է ամեն ինչ, թե՛ եղանակը, թե՛ թիմում տիրող մթնոլորտը։ Շատ լավ, ինտենսիվ մարզում անցկացրինք, ճիշտ այնպիսին, ինչն ինձ վերջերս շատ էր պետք էր: Շատ էի լսել Հայաստանի առաջնության մասին, քանի որ այստեղ նաև ուկրաինացի շատ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս։ Ֆիզիկապես ես դեռ 100%-ով պատրաստ չեմ, բայց պատրաստ եմ ամբողջ սրտով նվիրվել և օգնել թիմին յուրաքանչյուր խաղում»: