Պաշտպան Էրիկ Պետերսը պայմանագիր է կնքել «Վեստ Բրոմվիչի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
34-ամյա հոլանդացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Ֆուտբոլիստը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Պետերսի վերջին ակումբը եղել է «Բարնլին», որի կազմում նա խաղում է 2029 թվականի ամառվանից։
Հոլանդիայի հավաքականի նախկին պաշտպանը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում Պրեմիեր Լիգայում և դարձել գոլային փոխանցման հեղինակ: