Պաշտոնական. «Մոնցայի» գլխավոր մարզիչը լքեց զբաղեցրած պաշտոնը

«Մոնցան» հայտարարել է գլխավոր մարզիչ Ջովանի Ստրոպայի հրաժարականի մասին։ Մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա Ռաֆայել Պալադինոն, ով գլխավորում երիտասարդների թիմը: Նախկինում Ա Սերիայի մեկնարկում մարզիչը հրապարակայնորեն քննադատել էր ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին։

Ստրոպան գլխավորում է «Մոնցան» նախորդ մրցաշրջանի սկզբից: Նրա գլխավորությամբ անցկացրած 50 հանդիպումներում ակումբը տարել է 24 հաղթանակ՝ խաղացել 11 ոչ-ոքի և 15 պարտություն կրել։