«Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստը բաց կթողնի «Այաքսի» դեմ խաղը

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը չի օգնի իր թիմին «Այաքսի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում։ Liverpool Echo-ի տեղեկություններով՝ կասկածներ կան, որ շոտլանդացու մոտ ծնկի վնասվածք կա։

Վնասվածքի լրջությունը դեռևս հայտնի չէ։ Հաղորդվում է, որ պաշտպանը պետք է բուժզննում անցնի, որի արդյունքը հստակ ցույց կտա, թե նա որքան ժամանակ է բաց թողնելու։

«Լիվերպուլ» – «Այաքս» հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: