Քրիստիան Էրիկսեն. «ԱՊԼ-ում 5 փոխարինման ներդրումը լավ մոտիվացիա է ֆուտբոլիստների համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի նոր կանոնը, ըստ որի՝ մրցաշարի հանդիպումներում կարելի է հինգ փոխարինում կատարել։

«Կազմի բոլոր ֆուտբոլիստները շատ կարևոր կլինեն: Մոտենում է աշխարհի առաջնությունը, լավ ժամանակ է հինգ փոխարինում թույլ տալու համար, որպեսզի ֆուտբոլիստների վրա քիչ ճնշում գործադրվի և նոր հնարավորություններ ընձեռվեն մարզիչներին:

Պրեմիեր Լիգայի վերջին հանդիպումներում փոխարինման դուրս եկած տղաները շատ լավն էին, ցանկանում էին իրենց դրսևորել, ինչպես և այն ֆուտբոլիստները, ովքեր խաղերը սկսեցին առաջին րոպեներից։

Այսպիսով, սա լավ մոտիվացիա է, որը կպահանջվի, քանի որ առջևում շատ խաղեր կան, իսկ թիմում կան շատ որակյալ ֆուտբոլիստներ»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։