ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է Չեմպիոնների Լիգայի 2022/2023 մրցաշրջանի խմբային փուլի 2-րդ տուրի «Ռեյնջերս» – «Նապոլի» հանդիպման հետաձգման մասին։
Հանդիպումը, որը նախատեսված էր սեպտեմբերի 13-ին, կկայանա սեպտեմբերի 14-ին։ Խաղի հետաձգման պատճառ է դարձել ոստիկանության սահմանափակ ռեսուրսները՝ կապված Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությունից առաջ սգո միջոցառումների հետ։
«Նապոլիի» երկրպագուներին թույլ չեն տա մտնել Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտ: Մարզական արդարության նկատառումներից ելնելով, «Ռեյնջերսի» երկրպագուները նույնպես չեն կարողանա ներկա գտնվել «Նապոլիի» դեմ պատասխան հանդիպմանը: ՈւԵՖԱ-ն կոչ է արել երկրպագուներին հարգանքով և ըմբռնումով վերաբերվել այս արտակարգ իրավիճակին: