Տեղեկություններ կան, որ «Բավարիան» կարող է փորձել ձեռք բերել Հարի Քեյնին հաջորդ ամառ, հատկապես, եթե հարձակվողը մինչ այդ չերկարաձգի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ: Հասան Սալիհամիջիչը, ով մյունխենյան ակումբի մարզական տնօրենն է, մեկնաբանել է այդ լուրերը:
«Հարրի Քեյնի շրջապատից ես ոչ մեկի հետ կապ չեմ հաստատել: Մենք հավատում ենք մեր ֆուտբոլիստներին, հավատում ենք Գնաբրիին, Մանեին, Չուպո-Մոտինգին, Տելին: Մենք ունենք ութ ֆուտբոլիստ չորս դիրքերի համար»,- ասել է Սալիհամիջիչը:
Գործող պայմանագիրը Հարի Քեյնին կապում է «Թոթենհեմի» հետ մինչև 2024 թվականը: