Մադրիդի «Ռեալը» նոր հայտարարություն է տարածել հարձակվող Կարիմ Բենզեմայի վնասվածքից հետո։
Ֆրանսիացին վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Սելթիկի» դեմ խաղում (3:0) և փոխարինվել 30-րդ րոպեին։
«Ռեալի» բժշկական անձնակազմի կողմից մեր ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմայի հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվել է աջ քառագլուխ մկանի վնասվածք:
Ակումբը կգնահատի իրավիճակը և կհայտնի նրա ապաքինման ժամկետները»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում հրապարակված գրառման մեջ։
Marca- պարբերականը կարծում է, որ Բենզեման կարող է բաց թողնել մոտ երեք շաբաթ և խաղադաշտ վերադառնալ հոկտեմբերի 3-ին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հարձակվողը ծնկի բուրսիտի պատճառով կարող է բաց թողնել մինչև 10 օր։