Անգլիական «Լիվերպուլի» նախկին դարպասապահ Լորիս Կարիուսը նոր ակումբ կունենա , գրում է The Guardian-ը։
29-ամյա դարպասապահը կարիերան կշարունակի «Նյուքասլում»։ Նա արդեն ժամանել է Անգլիա և շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Կողմերը կարճաժամկետ պայմանագիր կկնքեն։ Կարիուսը «Լիվերպուլից» հեռացել է այս տարվա հունիսին։ Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հադես է եկել «Ունիոն Բեռլինում»։