Իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան բուժզննում է անցել նախքան «Վուլվերհեմփթոնի» հետ մեկ տարվա պայմանագիր կնքելը, հայտնում է Sky Sports-ը: Գործարքի մասին կհայտարարվի այսօր երեկոյան, կողմերը պայմանագիր կկնքեն առաջիկա ժամերին։
Հարձակվողի վերջին ակումբը եղել է «Ատլետիկո Մինեյրոն», որտեղից նա հեռացել է այս տարվա սկզբին:
33-ամյա Կոստան, ով այժմ ազատ գործակալ է, նախկինում հանդես է եկել «Ատլետիկոյում», «Չելսիում», «Ռայո Վալեկանոյում», «Վալյադոլիդում», «Ալբասետեում», և մի շարք այլ ակումբներում: